Կարևոր իրադարձություններ

Վարչապետի որոշմամբ Ստեփանավանի հրդեհի հետևանքների վերացման օպերատիվ շտաբ է ստեղծվել

08 Փետրվար, 2025 17:10
Վարչապետի որոշմամբ Ստեփանավանի հրդեհի հետևանքների վերացման օպերատիվ շտաբ է ստեղծվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Լոռու մարզի Ստեփանավան համայնքում փետրվարի 8-ին տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծվել է օպերատիվ աշխատանքային խումբ (շտաբ) և հաստատվել շտաբի կազմը:

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝

1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքում 2025 թվականի փետրվարի 8-ին տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծել օպերատիվ աշխատանքային խումբ (շտաբ) և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբին (շտաբին)՝

1) կազմակերպել հրդեհի հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումներ.
2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված միջոցառումների կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ Վարչապետին պարբերաբար ներկայացնել տեղեկատվություն և ըստ անհրաժեշտության առաջարկություններ»,- ասված է որոշման  մեջ:

Օպերատիվ շտաբի ղեկավար է նշանակվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:

Օպերատիվ աշխատանքային խմբի (շտաբի) անհատական կազմը

Դավիթ Խուդաթյան - Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար (աշխատանքային խմբի (շտաբի) ղեկավար)

Կամո Ցուցուլյան - Ներքին գործերի նախարարի տեղակալ, Փրկարար ծառայության պետ

Եղիազար Վարդանյան - Քաղաքաշինության կոմիտեի նախագահ

Նարեկ Մանուկյան - Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

Լևոն Հակոբյան - Առողջապահության նախարարի տեղակալ

Աննա Ժամակոչյան – Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ

Արամ Ղազարյան - Լոռու մարզպետ

Արմեն Գրիգորյան - Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ղեկավար

Էդուարդ Պետրոսյան - Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության պետ:

 

Լրահոս

Դիտել ավելին