Կարևոր իրադարձություններ

Թրամփը հետաձգել է Պանամայի նախագահի հետ հեռախոսազրույցը

08 Փետրվար, 2025 16:36
Թրամփը հետաձգել է Պանամայի նախագահի հետ հեռախոսազրույցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետաձգել է Պանամայի նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոյի հետ հեռախոսազրույցը, քանի որ վերջին պահին փոփոխություններ են տեղի ունեցել ԱՄՆ նախագահի օրակարգում:

Ինչպես հայտնում է Reuters–ը՝ այս մասին հաղորդել է Պանամայի կառավարությունը՝ Պանամայի ջրանցքը գրավելու վերաբերյալ ԱՄՆ սպառնալիքների ֆոնին:

Պանամայի կառավարությունից նշել են, որ արտաքին գործերի նախարարությունը հեռախոսազրույցի մանրամասներ կհաղորդի նոր ժամկետի վերաբերյալ, երբ համաձայնություն ձեռք բերվի: 

Երկու ղեկավարների հեռախոսազրույցը նախատեսված է եղել փետրվարի 7-ի կեսօրին: 

 

Լրահոս

Դիտել ավելին