«Ժոնգ Թոնգ» և «ՄԱՆ» ավտոբուսներում տեղադրված GPS սարքերը թույլ են տալիս իրական ժամանակում հետևել դրանց տեղաշարժին՝ օրվա պլանավորումն ավելի արդյունավետ դարձնելու համար։
Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից:
Պարզապես պետք է բացել «Յանդեքս Գո» հավելվածը, ընտրել տրանսպորտի բաժինը, նշել պահանջվող ուղղությունը, և համակարգը ցույց կտա՝ որ ավտոբուսներով հասնել, երբ դրանք կլինեն կանգառում ու երթևեկության տևողությունը։
Այս պահին «Յանդեքս» քարտեզներում հասանելի են Երևանի 76 երթուղուց 54-ը, և շուտով ամբողջացվելու է։