Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ ՆԱՏՕ-ի ներկայությունը Գրենլանդիայում պետք է մեծացվի։
Շոլցը պնդում էր, որ սահմանների անձեռնմխելիության սկզբունքը պետք է գործի բոլորի վրա։
«Կլիմայի փոփոխությունը փոխում է Արկտիկայի տարածաշրջանը՝ բացելով նոր նավային ուղիներ, որոնցով մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Չինաստանը և Ռուսաստանը:
Հետևաբար, կան օրինական անվտանգության հարցեր, որոնք մենք պետք է քննարկենք միմյանց հետ ՆԱՏՕ-ի շրջանակներում:
Իմ կարծիքով, մենք պետք է մեծացնենք ՆԱՏՕ-ի ներկայությունը Գրենլանդիայում»,- ասել է Շոլցը հարցազրույցում:
Միաժամանակ նա նշել է․
«Որպես ԵՄ ամենամեծ երկրի կանցլեր՝ ես իմ պարտքն եմ համարում կանգնել և հստակ խոսել, երբ մարտահրավեր է նետվում Դանիայի նման փոքր երկրին», – ասել է նա։
Շոլցը նշել է նաև, որ կշարունակի անել հնարավորը Վաշինգտոնի հետ լավ հարաբերություններ պահպանելու համար։
«Նույնիսկ երբ ամեն ինչ բարդանում է», – եզրափակեց նա: