Կարևոր իրադարձություններ

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

08 Փետրվար, 2025 10:10
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։

Ջերմուկ քաղաքի խաչմերուկից դեպի Սարավան-«Զանգեր» տանող ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է մինչև խցանումների վերանալը։

Լծեն-Տաթև-Կապան ավտոճանապարհը միակողմանի երթևեկելի է։

Դժվարանցանելի են Սյունիքի մարզի ավտոճանապարհները։

Արագածի տարածաշրջանի, Ջուջևան-Ոսկեպար ավտոճանապարհներին, Դիլիջանի ոլորաններում և Նորաշեն «Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Լոռու մարզում (բացի Ալավերդի քաղաքից), Գավառ քաղաքում, Դիլիջանի ոլորաններում, Ջուջևան, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում տեղում է ձյուն։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 

Լրահոս

Դիտել ավելին