Կարևոր իրադարձություններ

ԿԸՀ-ն հյուրընկալել է շվեդական Folke Bernadotte ակադեմիայի ներկայացուցիչներին

04 Փետրվար, 2025 16:10
ԿԸՀ-ն հյուրընկալել է շվեդական Folke Bernadotte ակադեմիայի ներկայացուցիչներին

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը փետրվարի 4-ին ընդունել է շվեդական Folke Bernadotte ակադեմիայի (FBA) մասնագետ Կարլ Ֆրեդրիկ Բիրկոֆին և կազմակերպության ներկայացուցիչ Կատալինա Ուրիբե Բուրչերին։

ԿԸՀ նախագահը ողջունել է հյուրերին և համագործակցության վերաբերյալ իր պատրաստակամությունն է հայտնել։ 

ԿԸՀ նախագահը հայտնել է, որ ամբողջացվել է ԿԸՀ գործունեության ռազմավարության նախագիծը, և այս համատեքստում ԿԸՀ-ի համար նախընտրելի է ժողովրդավարությանն աջակցող կառույցների հետ հնարավորինս սերտ համագործակցությունը։

Հյուրերը հետաքրքրվել  են կառույցի առաջնահերթություններից՝ համագործակցությունն առավել արդյունավետ և հասցեական կառուցելու համար։

(FBA-ն) Շվեդիայի արտաքին գործերի նախարարությանը կից կառավարական գործակալություն է, որը զբաղվում է խաղաղության, անվտանգության և զարգացման հարցերով։ FBA-ն սերտորեն համագործակցում է դեսպանության և Շվեդիայի Միջազգային զարգացման գործակալության (Sida) հետ՝ աջակցելու ժողովրդավարության և պետական կառավարման նախաձեռնություններին՝ Շվեդիայի Միջազգային զարգացման աջակցության ջանքերի շրջանակներում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին