Թուրինի «Յուվենտուսի» մարզչական շտաբը հետաքրքրված է Մյունխենի «Բավարիայի» մարոկկացի պաշտպան Մեհդի Բենատիայի ծառայություններով,- այդ մասին տեղեկացնում է «Calciomercato»-ն։
Աղբյուրի համաձայն՝ «ծեր սինյորան» դեմ չի լինի մարոկկացի ֆուտբոլիստի փոխանակմանը Կինգսլի Կոմանի հետ, որ այս պահին վարձավճարով հանդես է գալիս մյունխենցիների կազմում։ Այժմ կողմերը բանակցում են այդ տրանսֆերի շուրջ։
Թուրինցիները վաղուց հետաքրքրվում են Բենատիայի ծառայություններով, սակայն նրա տրանսֆերային արժեքը ստիպում էր հրաժարվել ձեռքբերումից։