Մոլդովան չի մասնակցի մայիսին շվեյցարական Բազելում կայանալիք «Եվրատեսիլ-2025» մրցույթին:
Այս մասին Քիշնևում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել են TeleRadio-Moldova (TRM) հեռուստառադիոընկերության ներկայացուցիչները։
«Որոշումը հեշտ չէր, բայց ներկա պայմաններում անհրաժեշտ էր։ Այս տարվա ազգային ընտրությունը բացահայտեց որոշակի խնդիրներ՝ ներառյալ հանրային հետաքրքրության նվազում և համարների ընդհանուր որակ: Դա բացասական ընկալման է հանգեցրել ինչպես մասնագետների, այնպես էլ հասարակության շրջանում, ինչն ընդգծել է ընտրության գործընթացի արմատական բարեփոխման անհրաժեշտությունը», -ասել է Moldova 1 հեռուստաալիքի տնօրենը։