Եգիպտոսը, Կատարը և ԱՄՆ-ը, որպես պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման և Իսրայելի միջև կնքված համաձայնագրի պայմանների կատարման երաշխավորներ, կստեղծեն գործարքի իրականացմանը վերահսկելու օպերատիվ կենտրոն։
Ինչպես հայտնել է Եգիպտոսի ԱԳՆ-ն, այն հիմնված կլինի Եգիպտոսում՝ հետևելու պատանդների և գերիների փոխանակմանը, մարդասիրական օգնության ներմուծմանը, ինչպես նաև մարդկանց տեղաշարժին Ռաֆահի անցակետի վերաբացումից հետո։
Եգիպտոսի ԱԳՆ-ը նաև կոչ է արել միջազգային հանրությանը հումանիտար օգնություն ցուցաբերել Պաղեստինի ժողովրդին: