ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդեյլ քաղաքում արտակարգ իրավիճակի մակարդակը 3-րդից բարձրացվել է 2-րդի:
Այս մասին հայտարարել է քաղաքապետ Էլեն Ասատրյանը՝ ներկայացնելով անտառային հրդեհների հետևանքով ստեղծված իրավիճակը։
Նա հրապարակել է տեսաուղերձ՝ նշելով, որ գիշերը սպասվում են նոր ուժեղ քամիներ, որոնք կհանգեցնեն անտառային հրդեհների ավելի շատ տարածմանը: Քաղաքապետի խոսքով՝ քաղաքը արդեն իսկ զգալի վնաս է կրել։
«Մեր հրշեջ ու ոստիկանական ստորաբաժանումները միանգամայն հագեցված են լրացուցիչ ուժերով և ռեսուրսներով և պատրաստ են արձագանքել ցանկացած արտակարգ իրավիճակի»,- նշել է Ասատրյանը։