Սնուպ Դոգի համերգը չի կայանա․ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ հավլելով, որ գումարը, հավանաբար, կվերադարձվի պետական բյուջե։
Ժաննա Անդրեասյանը ասել է, որ գրությամբ դիմել են համերգը կազմակերպող ընկերությանը, որպեսզի ամբողջ գումարը վերադարձվի պետական բյուջե, ինչպես նախատեսված էր պայմանագրով։