«Չինաստանում ձմեռային շնչառական վարակների, այդ թվում՝ մարդու մետապնևմովիրուսի, և առողջապահական համակարգի վրա դրա ազդեցության մասին հաղորդումների ֆոնին, տեղական առողջապահական մարմիններն ասում են, որ դրանց մասշտաբն ու ինտենսիվությունը մնում են ավելի ցածր, նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատությամբ»,-նշել է ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն դոկտոր Հանս Կլյուգեն:
Այնուամենայնիվ, ծանր դեպքերը կարող են հանգեցնել թոքաբորբի, հատկապես նորածինների, տարեցների և քրոնիկ հիվանդություններով անձանց մոտ:
Հետևեք վարակի վերահսկման պարզ միջոցներին, որոնք կիրառելի են մի շարք շնչառական հիվանդությունների դեպքում՝
մնացեք տանը եթե լավ չեք զգում ձեզ
դիմակ կրեք մարդաշատ և վատ օդափոխվող տարածքներում
հազալիս և փռշտալիս անձեռոցիկով կամ արմունկով ծածկեք բերանը
պարբերաբար լվացեք ձեռքերը և մաքրեք մակերեսները:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք այն բավականին տարածված շնչառական վիրուս է, որը սովորաբար առաջացնում է համեմատաբար մեղմ ախտանշաններ, ինչպիսիք են հազը, ջերմությունը, քթից արտադրությունը և շնչառական խզզոցները: