Կարևոր իրադարձություններ

«VAZ» մակնիշի մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել

19 Դեկտեմբեր, 2024 21:47
«VAZ» մակնիշի մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել

Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 20:18-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվելոր Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ուղղել և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված:

 

 

Լրահոս

Դիտել ավելին