Կարևոր իրադարձություններ

ԵՄ դեսպանի հետ քննարկվել են համագործակցության զարգացման հնարավորությունները

19 Դեկտեմբեր, 2024 18:04
ԵՄ դեսպանի հետ քննարկվել են համագործակցության զարգացման հնարավորությունները

ՍԱՏՄ ղեկավար Արմեն Դանիելյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակությանը՝ դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՄ-ՀՀ երկկողմ առևտրային հարաբերությունների ընդլայնման վերաբերյալ հարցեր, մասնավորապես ՀՀ-ից սննդամթերքի արտահանմանը խոչընդոտող խնդիրների վերացման ուղղությամբ համագործակցության անհրաժեշտությունը։ Քննարկվեց նաև աշխարհագրական նշումներին (GI) առնչվող հարցեր՝ պայմանավորված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (CEPA) ստանձնած պարտավորություններով:

Մտքեր են փոխանակվել ոլորտային բացերի վերհանման, դրանց վերացման և, հատկապես, համակարգի կատարելագործմանն ուղղված աշխատանքներին տարբեր ծրագրերի միջոցով ԵՄ աջակցության վերաբերյալ։

ՍԱՏՄ ղեկավարը հույս է հայտնել, որ սերտ համագործակցության արդյունքում հնարավոր կլինի առավել հեշտացնել աշխատանքներն արտահանման գործընթացների ժամանակ, ինչն էլ, իր հերթին, կնպաստի երկկողմ առևտրային հարաբերությունների զարգացմանն ու աշխուժացմանը։

 

Լրահոս

Դիտել ավելին