Կառավարության նիստում որոշում ընդունվեց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Դավիթ Առուշանյանին նշանակել Շիրակի մարզպետի պաշտոնում։
Վարչապետը իր խոսքում ասաց, որ պարոն Առուշանյանին շնորհավորում և հաջողություններ է մաղթում:
Առուշանյանն էլ նշեց, որ շնորհակալություն է հայտնում վստահության համար և հավելեց, որ իր համար մեծ պատասխանատվություն ու պատիվ է հայրենի մարզի կառավարումը ստանձնել: