Կարևոր իրադարձություններ

Լաբորատոր կարողությունների զարգացումն առաջնահերթություն է

19 Դեկտեմբեր, 2024 13:06
Լաբորատոր կարողությունների զարգացումն առաջնահերթություն է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է լաբորատոր կարողությունների զարգացմանն ու աշխատակիցների մասնագիտական կարողությունների բարձրացմանն ուղղված միջոցառումների կազմակերպումը:

ՍԱՏՄ ենթակայությամբ գործող «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ՝ տեղի է ունեցել «Բուսական և կենդանական ծագման սննդամթերքում և կերերում աղտոտիչների գնահատման սքրինինգային մեթոդներ» թեմայով TAIEX աշխատաժողովը, որին մասնակցել են ներկայացուցիչներ «Հավատարմագրման ազգային մարմին», ՀՀ ԳԱԱ «Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն», «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ներից, ինչպես նաև ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի «Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն»-ի փորձարկման լաբորատորիայից:

Աշխատաժողովի բանախոսներ Վադիմ Բարտկևիկսը (Լատվիայի Սննդամթերքի անվտանգության, կենդանիների առողջության և շրջակա միջավայրի «BIOR» ինստիտուտի քիմիական լաբորատորիայի ղեկավար), Վիմ Ռեյբրոքը (Բելգիայի Ֆլանդերսի գյուղատնտեսության, ձկնաբուծության և սննդամթերքի գիտահետազոտական ինստիտուտի փորձագետ, լաբորատոր կառավարիչ) և Ջերալդ Հաքլը (Ավստրիայի առողջապահության և սննդամթերքի անվտանգության գործակալության բույսերի առողջության և սերմերի սերտիֆիկացման տեսուչ) ներկայացրել են քիմիական (դասական և անալիտիկ), մանրէաբանական և սքրինինգային մեթոդների վալիդացիաների և վերիֆիկացիաների, դրանց եվրոպական կարգավորումների, անալիտիկ և մանրէաբանական մեթոդների անորոշությունների գնահատման, Ավստրիայում սերմերի մեջ ԳՁՕ որոշման մոնիտորինգային ծրագրերը։

«ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Արմենուհի Ավագյանը ներկայացրել է «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի մասին համառոտ տեղեկատվություն՝ կարևորելով պարբերական հանդիպումների և արդյունավետ համագործակցության անհրաժեշտությունը: 

 

Լրահոս

Դիտել ավելին