Կարևոր իրադարձություններ

Դեսպան Հովհաննիսյանը ներկայացրել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ՀՀ հետևողական ջանքերը

18 Դեկտեմբեր, 2024 22:35
Դեսպան Հովհաննիսյանը ներկայացրել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ՀՀ հետևողական ջանքերը

Դեկտեմբերի 18-ին Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետությանդեսպան Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Ավստրիայի դաշնային նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Զրույցի ընթացքում դաշնային նախագահ Վան դեր Բելլենը շնորհավորել է դեսպան Հովհաննիսյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք։

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ Անդրանիկ Հովհաննիսյանն ընդգծել է երկու երկրների միջև փոխգործակցության ընդլայնման ու խորացման ուղղությամբ ջանքեր գործադրելու իր պատրաստակամությունը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ:

Դեսպան Հովհաննիսյանը ներկայացրել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ՀՀ հետևողական ջանքերը։

 

Լրահոս

Դիտել ավելին