Կարևոր իրադարձություններ

Վաստակավոր գեղանկարիչ Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը տեղափոխվել և վերականգնվել է (լուսանկարներ)

18 Դեկտեմբեր, 2024 17:50
Վաստակավոր գեղանկարիչ Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը տեղափոխվել և  վերականգնվել է (լուսանկարներ)

ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային աջակցությամբ ավարտվել են ՀՀ վաստակավոր գեղանկարիչ Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարի՝ Գյումրու համայնքապետարանի շենք տեղափոխման և վերականգնման աշխատանքները:

Որմնանկարը 1988 թ ավերիչ երկրաշարժի հետևանքով կիսավեր գործարաններից մեկից 2016 թ. տեղափոխվել էր Գյումրու Վ Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն: 

Որմնանկարի էսքիզային նախագիծը 2023 թ քննարկվել է ԿԳՄՍ նախարարությանը կից պատմության և մշակույթի մոնումենտալ հուշարձանների պահպանության հարցերով մասնագիտական աշխատանքային խմբի խորհրդում (նախագծի հեղինակ՝ Ա Պետրոսյան) և ստացել դրական եզրակացություն։

Նախագծի հիման վրա կազմված նախահաշվային գումարը ԿԳՄՍ նախարարությունը դրամաշնորհի տեսքով տրամադրել է Գյումրու «Վ Աճեմյանի դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ-ին, որի՝ բաց ընթացակարգով հայտարարած մրցույթում հաղթող է ճանաչվել «Արվեստ և ժառանգություն» պատմամշակութային արժեքների վերականգնման կենտրոն» հասարակական կազմակերպությունը: Որմնանկարի ապամոնտաժման, նոր վայր տեղափոխման և տեղում վերականգնման աշխատանքները տևել են 3 ամիս։

Հիշեցնենք, որ Հ Հակոբյանի «Սարերում» որմնանկարի համայնքապետարան տեղափոխումը պայմանավորված է թատրոնի կողմից հուշարձանի հետագա պահպանության անհնարինությամբ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին