Կարևոր իրադարձություններ

«Հրապարակ». Ուժային բլոկը՝ սորոսականների ձեռքում

17 Դեկտեմբեր, 2024 08:24
«Հրապարակ». Ուժային բլոկը՝ սորոսականների ձեռքում

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Կառավարությունում անցած շաբաթ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձեւավորված մրցութային խորհրդի անդրանիկ նիստը, եւ հայտնի է դարձել խորհրդի կազմը․ Գլխավոր դատախազության հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Էդգար Արսենյան, ԱԺ  նախագահի խորհրդական Ահարոն Ներսիսյան, որը նախկինում քննչականում էր աշխատում, արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման եւ մոնիթորինգի վարչության պետ Եփրեմ Կարապետյան, ԲԴԽ անդամ Կարեն Թումանյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյան, Սաքունցի ասոցիացիայի իրավաբան Անի Չատինյան։

Խորհուրդը պետք է նախագահ ընտրեր, Չատինյանն առաջադրել է Կարեն Թումանյանի թեկնածությունը, վերջինս, ի դեպ, 2000-ականների սկզբներին աշխատել է Սորոսի հիմնադրամի  կողմից հովանավորվող ՀՔԱ Վանաձորի գրասենյակում։

Այսինքն, հանձնաժողովի կեսը՝ 3 անդամ՝ գումարած Իոաննիսյանը, հայտնի կողմնորոշման են եւ կարող են համատեղ ուժերով որոշել Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարին»։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին