«Իրավունք» թերթը գրում է.
«Երեկ հայտնի դարձավ, որ թմրանյութ պահելու կասկածանքով մեծ աղմուկով ձերբակալել են Արագածոտնի մարզպետի օգնական-խորհրդական Արմեն Մարկոսյանին, որը մարզպետ Սերգեյ Մովսիսյանի մտերիմ ընկերն է: Ասում են՝ այդ լուրը իմանալուց հետո մարզպետ Սերգեյ Մովսիսյանը տեղը չի գտնում: Ավելին՝ մեզ հասած տեղեկությունների համաձայն, վերջինս արդեն իսկ ճամպրուկային տրամադրությունների մեջ է:
Համենայնդեպս, մտերիմ շրջապատում նշել է, որ եթե ոչ այսօր, ապա վաղն իրեն պաշտոնանկ կանեն՝ այն կլինի sms հաղորդագրություն-«խնդրանքի» տեսքով, թե այլ կերպ, պարզ չէ:
Ի դեպ, հիշեցնենք, որ քաղաքական կուլիսներում շշուկներ էին պտտվում, որ վերջինս թեպետ ջանք չէր խնայում՝ ցույց տալու Նիկոլ Փաշինյանին իր հավատարմությունը, բայց նրա մոտ երբեք էլ իբրեւ հավատարիմ կադր՝ վստահություն չի ներշնչել»:
Հոդվածն ամբողջությամբ թերթի այսօրվա համարում։