Կարևոր իրադարձություններ

Իրականացվել է դաշտային այցերի ընթացքում հավաքագրված տվյալների ամփոփում և վերլուծություն

17 Դեկտեմբեր, 2024 10:37
Իրականացվել է դաշտային այցերի ընթացքում հավաքագրված տվյալների ամփոփում և վերլուծություն

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գույքագրման և ծրագրերի մշակման բաժնի աշխատակիցների կողմից 2024 թվականի երրորդ եռամսյակում գույքագրվել և տեսաձայնագրվել են մոտ 251.5կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածներ։ Գույքագրվել են միջպետական նշանակության 111.5կմ, հանրապետական նշանակության 12.95կմ և մարզային (տեղական) նշանակության 127կմ ավտոմոբիլային ճանապարհներ։

Իրականացվել է դաշտային այցերի ընթացքում հավաքագրված տվյալների ամփոփում և վերլուծություն։

Այս աշխատանքները կրում են շարունակական բնույթ։ Գույքագրման շրջանակներում չափագրվում և հաշվառվում են ճանապարհների օտարման շերտում գտնվող տարրերը։

Հավաքագրված տվյալները Ճանապարհային դեպարտամենտի ստորաբաժանումների կողմից օգտագործվում են ճանապարհների վերականգնման ծրագրերի մշակման, անվտանգության միջոցառումների ձեռնարկման և այլ նպատակներով։

 

Լրահոս

Դիտել ավելին