«Կասպերսկի» ընկերությունը 2024-ի երկրորդ եռամսյակում ամբողջ աշխարհում կանխել է Android-ի համար վնասաբեր, գովազդային կամ անցանկալի մոբայլ ծրագրերի օգտագործմամբ 6 686 375 գրոհ այն դեպքում, երբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կանխվել է 8 346 169 նման գրոհ։
«Կասպերսկի»-ի փորձագետները հայտնում են, որ այդ գրոհների թիվը երկրորդ եռամսյակի (7 697 975) համեմատ նվազել է 13%-ով: Ընդ որում, ցուցանիշը բարձր է մնացել 2023-ի սկզբի մակարդակից (4 948 522)։ Այդ մոբայլ վնասաբեր ծրագրերի ակտիվության գագաթնակետը գրանցվել է 2023-ի չորրորդ եռամսյակում, երբ հետ է մղվել 10 705 625 գրոհ։ Գրոհների քանակի նվազումը պայմանավորված է նրանով, որ գովազդային հավելվածների ակտիվությունը շարունակում է նվազել։
Ընկերության տվյալներով՝ ընթացիկ տարվա հուլիս-սեպտեմբերին տեղադրման փաթեթների ամենամեծ քանակը նախկինի պես վերաբերում է գովազդային ԾԱ-ին (36,28%) և RiskTool տեսակի պոտենցիալ վտանգավոր հավելվածներին (23,90%): Ընդ որում, RiskTool-ի բաժինը նշանակալի նվազել է երկրորդ եռամսյակի համեմատ, իսկ գովազդային հավելվածների մասնաբաժինը, ընդհակառակը, մի փոքր աճել է։ Նույն ժամանակահատվածում հայտնաբերվել է 222 444 տեղադրման վնասաբեր փաթեթ (2024-ի երկրորդ եռամսյակի 367 418-ի դիմաց), որոնցից 17 822 փաթեթը եղել են մոբայլ բանկային տրոյացիներ, և 1 576 փաթեթը՝ մոբայլ շորթող տրոյացիներ։ Իսկ 2023-ի հուլիս-սեպտեմբերին մոբայլ սարքերի համար ամենատարածված սպառնալիքը եղել է գովազդային ԾԱ-ն (adware), որին բաժին է ընկել բոլոր հայտնաբերված սպառնալիքների 52%-ը։ Հայտնաբերվել է 438 962 տեղադրման վնասաբեր փաթեթ, որոնցից 21 674-ը եղել են մոբայլ բանկային տրոյացիներ, 1 855 փաթեթը՝ մոբայլ շորթող տրոյացիներ։
Ընդ որում, 2024-ի երրորդ եռամսյակում մոբայլ բանկային տրոյացիների հայտնաբերված տեղադրման փաթեթների թիվը հասել է 17 822-ի (ապրիլ-հունիսին դրանք եղել են 13 019, նախորդ տարվա երրորդ եռամսյակում՝ 21 674)։