Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը` ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ, հրավիրում է բարձրագույն ուսումնական և գիտահետազոտական հաստատությունների ներկայացուցիչներին մասնակցելու «Researcher Connect» խորագրով մասնագիտական առցանց դասընթացին:
Դասընթացի նպատակն է՝ բարձրացնել անհատ հետազոտողների արդյունավետությունը՝ միջազգային բազմամշակութային ակադեմիական համատեքստում հաղորդակցության հմտությունների զարգացման միջոցով, համալսարանների և գիտահետազոտական կազմակերպությունների համար մրցակցային առավելություն ապահովել արագ զարգացող միջազգային հետազոտական տարածքում։
Դասընթացը կանցկացվի 2025 թվականի փետրվարի 3-6-ը և 10-13-ը՝ ժամը 14։00-17։00։
Մասնակցության պայմաններին, ինչպես նաև հասանելի աջակցության մասին կարելի է տեղեկանալ՝ գրանցվելով հետևյալ հղմամբ՝ https://forms.office.com/e/jGrLuFWe5L
Գրանցման վերջնաժամկետը 2024 թվականի դեկտեմբերի 27-ն է։
Հարցերը կարելի է ուղղել հետևյալ էլ․ հասցեով՝ [email protected]
Ծրագրի մանրամասները՝ այստեղ: