Կարևոր իրադարձություններ

Հայտնի իրավաբան Վարդան Պողոսյանը հրաժարվել է արդարադատության նախարարի պաշտոնը ստանձնել. «Հրապարակ»

22 Հոկտեմբեր, 2015 07:35
Հայտնի իրավաբան Վարդան Պողոսյանը հրաժարվել է արդարադատության նախարարի պաշտոնը ստանձնել. «Հրապարակ»

Հայտնի իրավաբան, սահմանադրագետ Վարդան Պողոսյանը երկար տարիներ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հեղինակավոր կազմակերպության «Հարավային Կովկասում իրավական եւ դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի ղեկավարն է եղել Հայաստանում։ Երբ նրա մտերիմ ընկերոջը՝ Հրայր Թովմասյանին առաջարկվեց արդարադատության նախարարի պաշտոնը, լուրեր տարածվեցին, որ նախապես այդ պաշտոնն առաջարկվել է Վարդան Պողոսյանին, իսկ մինչ այդ էլ առաջարկել են օմբուդսմենի պաշտոնn զբաղեցնել, սակայն նա հրաժարվել է այդ առաջարկներից։ Այս առումով շատերը տարակուսեցին, երբ իշխանական կերակրատաշտին մոտենալու առաջարկները մերժած Պողոսյանը մեկ տարի առաջ համաձայնեց ընդգրկվել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում, իսկ վերջում դարձավ ՀՀ նախագահի ներկայացուցիչն Ազգային ժողովում՝ սահմանադրության բարեփոխումների գծով։ Նրա հեղինակությունն այս գործառույթն իրականացնելիս բավականին տուժեց, սակայն իշխանական բարեփոխումների գործընթացը բավականին շահեց։

 

Լրահոս

Դիտել ավելին