Առողջապահության նախարարությունից հիշեցնում են.
Եթե դեղատնային գործունեություն, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու համար լիցենզիաների տրամադրման օրվանից անցել է 5 տարի և ավելի, լիցենզավորված անձինք ենթակա են նորից լիցենզավորման օրենքն ուժի մեջ մտնելուց (2024թ. հունիսի 14) հետո՝ սահմանված ժամկետներում:
Եթե լիցենզիայի տրամադրման օրվանից մինչև օրենքն ուժի մեջ մտնելն անցել է 5 տարուց պակաս ժամանակահատված, 5 տարին լրանալու դեպքում լիցենզավորված անձինք ենթակա են նորից լիցենզավորման` ընդհանուր հիմունքներով:
Լիցենզավորման համար նորից չդիմելու դեպքում լիցենզիաների գործողությունը դադարեցվում է: