Քաղաքապետարանից տեղեկացնում են.
«Սիրելի՛ երևանցներ, տեղեկացնում ենք, որ տոմսային համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նկատառումներով այսուհետ QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի' սահմանելով 7 օր։ Տեղեկացնում ենք նաև, որ բանկային քարտերով վճարումներ կատարելու գործընթացն ավարտական՝ փորձարկման փուլում է և առաջիկայում կհայտարարվի ամբողջական գործարկման մասին»: