Կարևոր իրադարձություններ

ԲՏԱ նախարարը Picsart Academy-ում ծանոթացել է դասընթացների բովանդակությանը

20 Նոյեմբեր, 2024 22:18
ԲՏԱ նախարարը Picsart Academy-ում ծանոթացել է դասընթացների բովանդակությանը

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն այսօր այցելել է Picsart Academy, որը հանրահայտ Picsart ընկերության կրթական հաստատությունն է՝ մասնագիտացած տեխնոլոգիական տարբեր ուղղություններով մասնագետների պատրաստման գործում։ Այդ մասին տեղեկանում ենք նախարարի Ֆեյսբուքի էջից։

«Picsart Academy-ի ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջել եմ ակադեմիայում, ծանոթացել դասընթացների բովանդակությանը, արդյունավետությանը, ուսանողների՝ աշխատանքի անցնելու հնարավորություններին։

Նշվել է, որ իրենք վերջին տարիներին կրթական տարբեր նախաձեռնություններով են հանդես գալիս՝ նպատակ ունենալով Հայաստանում ոլորտի բարձրորակ նոր մասնագետներ պատրաստել։

Իմ խոսքում ներկայացրել եմ օրենսդրական այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են խթանելու նոր աշխատակիցների մուտքը տեխնոլոգիական ոլորտ։ Անդրադարձ է կատարվել ԲՏԱ նախարարության կողմից իրականացվող «Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակում «Գործնական հմտությունների կատարելագործում» բաղադրիչով առաջիկայում նախատեսվող մրցույթին, ինչպես նաև «Կարողությունների զարգացում» բաղադրիչին, որով ոլորտի շուրջ 300 աշխատակից տարբեր ուսումնական հաստատություններում մասնակցում են վերապատրաստման ծրագրերի»,- գրել է Մխիթար Հայրապետյանը։

 
 

Լրահոս

Դիտել ավելին