Կարևոր իրադարձություններ

Այաթոլլահ Խամենեին հավանություն է տվել Իրանի ատոմային ծրագրի շուրջ համաձայնագրին

21 Հոկտեմբեր, 2015 23:27
Այաթոլլահ Խամենեին հավանություն է տվել Իրանի ատոմային ծրագրի շուրջ համաձայնագրին

Իրանի բարձրագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին հավանություն է տվել Թեհրանի և «վեցնյակի» երկրների միջև (ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան) իրանական ատոմային ծրագրի շուրջ համաձայնագրին, սակայն կոչ է արել վերացնել համաձայնության մեջ առկա որոշ երկիմաստություններ:

Իրանի նախագահ Հասան Ռոհանիին ուղղված նամակում նա նշում է, որ կառավարությունները պետք է ուշադիր հետևեն ատոմային համաձայնագրին, քանի որ ԱՄՆ-ի իշխանություններին հավատալ չի կարելի: 

Ըստ համաձայնագրի, Թեհրանը համաձայնվել է հրաժարվել իր ունեցած միջուկային վառելիքի 98%-ից, որի դիմաց Արևմուտքը պետք է հանի Իրանի վրա դրված պատժամիջոցները:

 

Լրահոս

Դիտել ավելին