Վերին Լարսի անցակետի չեզոք գոտում գտնվող թունելում սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 2-ը ներառյալ նախատեսվում է իրականացնել վերանորոգման աշխատանքներ, ինչի կապակցությամբ նշված Ժամանակահատվածում Երևանի ժամանակով առավոտյան 05:00-09:00 անցակետերը չեն աշխատի:
Ինչպես փոխանցում են ՏԿԵՆ-ից, մյուս բոլոր ժամերին ռուսական և վրացական անցակետերը կաշխատեն բնականոն ռեժիմով: