Կարևոր իրադարձություններ

Խոր վիրապի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն և շուրջ 45 երեխա տեղափոխող ավտոբուսը

16 Սեպտեմբեր, 2024 22:29
Խոր վիրապի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն և շուրջ 45 երեխա տեղափոխող ավտոբուսը

Սեպտեմբերի 16-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14:20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 30 կմ հատվածում՝ Վեդի խոշորացված համայնքի Խոր վիրապի խաչմերուկում, բախվել են Արարատի մարզի բնակիչ 53-ամյա Կարեն Պետրոսյանի վարած Setra մակնիշի ավտոբուսն ու Երևանի բնակիչ 38-ամյա Հակոբ Պետրոսյանի վարած Toyota մակնիշի ավտոմեքենան։

Վթարի հետևանքով Հ. Պետրոսյանի ուղևոր՝ Հոլանդիայի քաղաքացի 55-ամյա Ջուլիետա Մուրադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Աղբյուրի տեղեկություններով՝ ավտոբուսում գտնվել է շուրջ 45 անչափահաս։ Բարեբախտաբար, նրանք չեն տուժել։

 

 

Լրահոս

Դիտել ավելին