Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն Հայաստան կատարելիք այցին ընդառաջ ուղերձ է հղել, որում ասված է.
«Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի անկախությանը, տարածքային ամբողջականությանն ու խաղաղության ձգտումներին անսասան է։
Ֆրանսիան կանգնած է պատմական գործընկեր, բարեկամական երկիր Հայաստանի կողքին, և մեր աջակցությունը նրա անկախությանը, տարածքային ամբողջականությանը և խաղաղության ձգտումներին անսասան է»։