Կարևոր իրադարձություններ

Հրդեհ՝ Գավառի հագուստի խանութներից մեկում

14 Սեպտեմբեր, 2024 16:05
Հրդեհ՝ Գավառի հագուստի խանութներից մեկում

Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքում գործող «Մոդա Լիկա» հագուստի խանութում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Հրդեհը մարվել է, պարզվել է, որ այրվել է խանութի կախովի առաստաղի մոտ 10 քմ հատված ու մալուխներ։

 

Հրդեհ՝ Գավառի հագուստի խանութներից մեկում

 

 

Լրահոս

Դիտել ավելին