Կարևոր իրադարձություններ

Երկրաշարժ է տեղի ունեցել Գավառ քաղաքից 19 կմ հարավ

08 Հոկտեմբեր, 2015 10:01
Երկրաշարժ է տեղի ունեցել Գավառ քաղաքից 19 կմ հարավ

Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 23.42-ին, ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայությունից տեղեկատվություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 23.23-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 19.23-ին) սեյսմոլոգիական ցանցի կողմից Գավառ քաղաքից 19 կմ հարավ գրանցվել է 2.1 մագնիտուդով երկրաշարժ՝ հյուսիսային լայնության 40.180 և արևելյան երկայնության 45.150աշխարհագրական կոորդինատներով և 10 կմ խորությամբ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 2-3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Գավառ և Մարտունի քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին