Կիբեռանվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Քանի որ ՀՀ բնակչությունը հատ-հատ ինձ հարցնում ա, Թեմուում անձնագրի տվյալները անվտանգ ա, թե չէ տեղադրելը, բոլորիդ հատ-հատ պատասխանում եմ։ Անվտանգը չգիտեմ, բայց եթե տուն առաքում եք ուզում, պետք ա տեղադրեք։ Մաքսազերծման հարց կա։
Անվտանգը պահով։ Հաստատ իրանք չեն օգտագործի ձեր անունով քյաբաբ պատվիրելու համար։ Բայց որ մի օր մոտներից արտահոսք էղավ, դե հիմա տենց ա։ Ու նենց չի, որ ձեր անձնագրային տվյալները մի քանի անգամ արդեն արտահոսք չեն եղել։