Կարևոր իրադարձություններ

Շիրակում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը (լուսանկարներ)

21 Օգոստոս, 2024 13:29
Շիրակում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը (լուսանկարներ)

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Արթուր Խուրշուդյանին պատկանողհացի արտադրամասում անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ  այն իրականացվում է սննդամթերքի  հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ (Շիրակի մարզ, գ Իսահակյան

Մասնավորապես՝

արտադրամասի առաստաղը չի պահվել նորոգ վիճակում, առկա է եղել մասնիկների թափվելու հնարավորություն, 

պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, 

արտադրամասն ապահովված չի եղել բավարար քանակությամբ լվացարաններով, ձեռքերի լվացման ու ախտահանման միջոցներով և չորացման հիգիենիկ սարքերով,

արտադրամասը չի ունեցել անձնակազմի համար նախատեսված հանդերձարան,

սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող աշխատասեղանները  եղել են ոչ նորոգ և պատշաճ վիճակում:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

 

 

Լրահոս

Դիտել ավելին