ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի կարգավորման տիրույթը լայն է ու բազմաբովանդակ։
Խնդիրներն ու անելիքները շատ են, ուստի անցած նստաշրջանի ընթացքում պահանջվել է հանձնաժողովի արդյունավետ աշխատանքը։ Զբաղվածությանն ու մասնագիտական կողմնորոշմանը, աշխատողներին ու գործատուներին, հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցներին, երեխաներին, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցներին վերաբերող խնդիրները գլխադասային հանձնաժողովի ուշադրության կենտրոնում էին։
Ամփոփելով անցած նստաշրջանի աշխատանքները՝ հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը կարեւորել է օրենսդիր-գործադիր համագործակցությունը, որի արդյունքում հնարավորություն է ընձեռվում վերացնել իրավակիրառ պրակտիկայում գոյություն ունեցող խնդիրները։