Կարևոր իրադարձություններ

Առաջիկայում սպասվում են խոշորամասշտաբ շինարարական ծրագրեր. Սանոսյան

10 Օգոստոս, 2024 16:10
Առաջիկայում սպասվում են խոշորամասշտաբ շինարարական ծրագրեր. Սանոսյան

Շինարարի օրվան ընդառաջ Քաղաքաշինության կոմիտեն և Հայաստանի շինարարների միությունը համատեղ օգոստոսի 9-ին կազմակերպել էին միջոցառում, որին ներկա են գտնվել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, Հայաստանի շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը և շինարարության ոլորտի ներկայացուցիչներ:

ՏԿԵ նախարարության փոխանցմամբ, Հայաստանում Շինարարի օրը նշվում է ամեն տարի՝ օգոստոսի երկրորդ կիրակի օրը։

Ողջունելով ներկաներին և շնորհավորելով շինարարներին մասնագիտական տոնի առթիվ՝ նախարար Սանոսյանը կարևորել է ոլորտի, մասնագետների աճն ու անընդհատ զարգացումը ժամանակի պահանջներին համահունչ։

Իր ելույթում նախարարը արժևորելով շինարության դերն ու նշանակությունը մեր երկրի տնտեսության զարգացման մեջ՝ նշել է, որ ամեն տարի ոլորտի առջև նոր խնդիրներ են դրվում՝ հաշվի առնելով երկրում իրականացվող հսկայական շինարարության ծավալները և առաջիկայում սպասվում են խոշորամասշտաբ շինարարական ծրագրեր՝ ինչպիսիք են ՀՀ-ում նոր ատոմակայնի և Ակադեմիական քաղաքի կառուցումը։

«Միայն այն փաստը, որ կարող ես ինչ-որ շինության կողքով անցնել ու ասել, որ սա ես եմ կառուցել, հոգեբանորեն մեծ բավականություն է պարգևում, և այդ դրական էմոցիաներն ու հոգեվիճակն ամբողջ կյանքում ուղեկցում են քեզ»,- ընդգծել է Սանոսյանը։

Շինարարի օրվա առթիվ Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շինարարության բնագավառում նշանակալի գործունեություն ծավալած մի խումբ շինարարների հանձնել է «Քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար» ոսկե մեդալ և Քաղաքաշինության կոմիտեի շնորհակալագիր։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին