Իրանի արտաքին գործերի նախարար Ալի Բաղերին ասել է, որ Իսրայելն այն վիճակում չէ, որ կարողանա պատերազմել Իրանի հետ։
Ինչպես նշում է Mehr գործակալությունը, ԱԳ ղեկավարը նշել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանն Իրանի պատասխանը «թանկ կնստի սիոնիստական ռեժիմի համար» և փոխարենը օգուտ կբերի տարածաշրջանի անվտանգությանը, ընդգծելով.
«Թել Ավիվը ձգտում է Գազայի հատվածից լարվածություն, պատերազմ և ճգնաժամ ընդլայնել ամբողջ տարածաշրջանում»: