Հայկական 16 կազմակերպությունների կողմից գյուղմթերք Ռուսաստան ներմուծելու արգելանքի հետ կապված խնդիրների շուրջ այսօր տեսազրույցի ձևաչափով բանակցել են Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը և ՌԴ անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության ղեկավար Սերգեյ Դանկվերտը:
Քննարկումներին մասնակցել է նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանը:
Խնդրի վերաբերյալ հայկական կողմի ուսումնասիրությունների այս փուլի տվյալների քննարկման արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել երկուշաբթի օրը վերացնել Ռուսասատան ներմուծման սահմանափակումը կազմակերպություններից մեկի համար:
Խնդրի կարգավորման մոտեցումների վերաբերյալ ձեռք են բերվեր պայմանավորվածություններ, որոնց շրջանակներում հաջորդ շաբաթ բանակցությունները կշարունակվեն գերատեսչությունների տեղակալների միջև: