Կարևոր իրադարձություններ

ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ԱՀԿ-ն կոչ են անում հավասարապես հասանելի դարձնել կրծքով կերակրման աջակցությունը

02 Օգոստոս, 2024 08:24
ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ԱՀԿ-ն կոչ են անում հավասարապես հասանելի դարձնել կրծքով կերակրման աջակցությունը
«Վերջին 12 տարում աշխարհում բացառապես կրծքով կերակրվող մինչև վեց ամսական նորածինների թիվն աճել է ավելի քան 10 տոկոսով: Սա նշանակում է, որ աշխարհում նորածինների 48 տոկոսը կյանքի առողջ սկիզբ ունի: Սա, իր հերթին, նշանակում է հարյուր հազարավոր նորածիններ, որոնց կյանքը փրկվել է կրծքով կերակրման շնորհիվ:

Թեև այս նշանակալից առաջընթացը մեզ ավելի է մոտեցնում Առողջապահության համաշխարհային կազմակերպության նպատակին՝ մինչև 2025 թվականը կրծքով կերակրումը առնվազն 50 տոկոսի հասցնելու համար, կան շարունակական ​​մարտահրավերներ, որոնք պետք է լուծվեն:

Երբ մայրերը ստանում են իրենց անհրաժեշտ աջակցությունը երեխաներին կրծքով կերակրելու համար, բոլորն են շահում: Ըստ վերջին հասանելի տվյալների՝ ամեն տարի կրծքով կերակրման մակարդակի բարելավումը կարող է փրկել ավելի քան 820,000 երեխայի կյանք։

«Վաղ աճի և զարգացման այս կենսական ժամանակահատվածում կրծքի կաթի հակամարմինները պաշտպանում են երեխաներին հիվանդություններից և մահից: Սա հատկապես կարևոր է արտակարգ իրավիճակների ժամանակ, երբ կրծքով կերակրումը նորածինների և փոքր երեխաների համար անվտանգ, սննդարար և մատչելի սննդի աղբյուր է: Կրծքով կերակրումը նվազեցնում է մանկական հիվանդությունների թիվը, ինչպես նաև քաղցկեղի որոշ տեսակների և ոչ վարակիչ հիվանդությունների ռիսկը մայրերի համար:

Կրծքով կերակրման այս համաշխարհային շաբաթվա կապակցությամբ՝ «Փակելով բացը. կրծքով կերակրման աջակցություն բոլորին» խորագրի ներքո ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ԱՀԿ-ն ընդգծում են կրծքով կերակրման աջակցության բարելավման անհրաժեշտությունը՝ որպես առողջապահական հարցերում անհավասարության նվազեցման և մայրերի և երեխաների կյանքի պահպանման և բարօրության, ինչպես նաև երեխաների իրավունքների պաշտպանության կարևորագույն քայլ:

Մոտավոր հաշվարկներով 4,5 միլիարդ մարդ՝ աշխարհի բնակչության կեսից ավելին, չունի առողջապահական ծառայությունների ամբողջական ծածկույթ, հետևաբար շատ կանայք չեն ստանում այն ​​աջակցությունը, որն անհրաժեշտ է իրենց երեխաներին կրծքով կերակրելու համար՝ առողջապահական խորհրդատվություն և աջակցություն կնոջ՝ կրծքով կերակրման ուղու ընթացքում:

Վստահելի տվյալների հավաքագրումը առանցքային է առողջապահության ոլորտում անհավասարությունների դեմ պայքարելու և մայրերին և ընտանիքներին կրծքով կերակրելու գործում ժամանակին և արդյունավետ աջակցությամբ ապահովելու համար: Ներկայումս բոլոր երկրների միայն կեսն է տվյալներ հավաքագրում կրծքով կերակրման մակարդակի վերաբերյալ: Առաջընթացին աջակցելու համար տվյալներ պետք է հասանելի դառնան նաև քաղաքականության այնպիսի գործողությունների վերաբերյալ, որոնք հնարավոր են դարձնում կրծքով կերակրումը. դրանցից են՝ ընտանիքահեն զբաղվածության քաղաքականությունը, կրծքի կաթի փոխարինիչների շուկայավարման կարգավորումը և ներդրումները հօգուտ կրծքով կերակրման: Մշտադիտարկման համակարգերի բարելավումը կօգնի բարձրացնել կրծքով կերակրման քաղաքականության և ծրագրերի արդյունավետությունը, տեղին որոշումների ընդունումն ու կապահովի աջակցության համակարգերի համարժեք ֆինանսավորումը:

Երբ կա անհրաժեշտ աջակցություն, երկու անգամ ավելի հավանական է, որ կանայք կրծքով կերակրեն իրենց նորածիններին: Սա համընդհանուր պատասխանատվություն է: Ընտանիքները, համայնքները, առողջապահական ոլորտի աշխատակիցները, քաղաքականություն մշակողները և որոշում կայացնող այլ անձինք բոլորն էլ կենտրոնական դեր են խաղում: Հարկավոր են՝
  • Ներդրումների ավելացում հօգուտ այն ծրագրերի և քաղաքականությունների, որոնք պաշտպանում և աջակցում են կրծքով կերակրմանը համապատասխան առանձնացված ազգային բյուջեների միջոցով:
  • Ընտանիքահեն քաղաքականության իրականացում և մշտադիտարկում, այնպիսիք, ինչպիսիք են վճարովի մայրության արձակուրդը, կրծքով կերակրման համար նախատեսված ընդմիջումները և մատչելի և որակյալ երեխաների խնամքի հասանելիությունը:
  • Ապահովել, որ արտակարգ իրավիճակներում վտանգի տակ գտնվող կամ թերներկայացված համայնքներում բնակվող մայրերը ստանան կրծքով կերակրման պաշտպանություն և աջակցություն՝ իրենց եզակի կարիքներին համապատասխան, այդ թվում՝ կրծքով կերակրման մասին ժամանակին, արդյունավետ խորհրդատվություն՝ որպես պլանային առողջապահական ծածկույթի բաղադրիչ:
  • Կրծքով կերակրման ծրագրերի և քաղաքականության մշտադիտարկման բարելավում` կրծքով կերակրման մակարդակի մասին տեղեկատվությունը հասանելի դարձնելու և հետագայում բարելավելու համար:
Կրծքի կաթի փոխարինիչների շուկայավարումը սահմանափակող օրենքների մշակում և կիրարկում, այդ թվում՝ թվային շուկայավարման գործողությունների՝ օրենքի խախտումների մասին կանոնավոր կերպով զեկուցելու մոնիտորինգի համակարգով»:

 

Լրահոս

Դիտել ավելին