ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրդարձել է Կիևին F-16 կործանիչների մատակարարման հարցին։
«Կիևին F-16 կործանիչների մատակարարումը չի կարող էական ազդեցություն ունենալ ռազմաճակատի իրադարձությունների դինամիկայի վրա, ինքնաթիռները կխոցվեն և կոչնչացվեն»,-նշել է խոսնակը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ուկրաինայի զինուժն արդեն ստացել է F-16 կործանիչների առաջին խմբաքանակը՝ վեց ինքնաթիռ: