ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Կանի հետ:
Ինչպես հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ-ն, նրանք քննարկել են ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի սպանությունը:
Կողմերը մատնանշել են քաղաքական սպանությունների անընդունելիությունը և նման գործողությունների խիստ վտանգավոր հետևանքները: