«Լրագրողներ առանց սահմանների» (Reporters sans frontières (RSF)) կազմակերպությունը հրապարկել է մամուլի ազատության վերաբերյալ 2024 թվականի զեկույցը, որտեղ ընդգրկված 180 երկրների շարքում Հայաստանը հայտնվել է 43-րդ հորիզոնականում։
2023 թվականին Հայաստանը 49-րդն էր ինդեքսում։
Ըստ զեկույցի՝ չնայած երկրում առկա բազմակարծության միջավայրին՝ լրատվամիջոցները շարունակում են բևեռացված մնալ:
Ըստ զեկույցի՝ Հայաստանը բախվում է ապատեղեկատվության և ատելության խոսքի աննախադեպ մակարդակի, հատկապես, Լեռնային Ղարաբաղի խնդրի և Ադրբեջանի հետ պատերազմի շարունակվող սպառնալիքի հետ կապված։
Ադրբեջանում մամուլի ազատության վարկանիշը նախորդ տարվա ցուցանիշի համեմատ անկում է ապրել՝ 151-ից նվազելով 164-րդ հորիզոնական։
Վրաստանում լրատվամիջոցների ազատության վիճակը վատթարացել է, և երկիրը նահանջել է 26 հորիզոնականով։
Վրաստանը 180 երկրների շարքում զբաղեցնում է 103-րդ տեղը. 2023 թվականին զբաղեցրել է 77-րդ տեղը։