Մեկնարկել է սեպտեմբերի 11-13-ը Երևանում կայանալիք ՄԱԿ Զբոսաշրջության Գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովին մասնակցության գրանցումը։
Ինչպես հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից, ամենամյա այս համաժողովը եզակի հնարավորություն է գինու զբոսաշրջության ոլորտի փորձագետների համար համատեղ աշխատելու և զբոսաշրջությունը համայնքների կայուն, ներառական և դիմակայուն ապագայի շարժիչ ուժ դարձնելուն ուղղված լուծումներ գտնելու համար։
Սահմանափակ տեղերով պայմանավորված՝ մասնակցությունը ենթակա է հաստատման։ Գրանցման հաստատումից հետո մասնակիցներին կուղարկվի մասնակցությունը հաստատող էլեկտրոնային նամակ։