Յուրաքանչյուր տարի օգոստոսի առաջին շաբաթը նշվում է որպես Կրծքով կերակրման համաշխարհային շաբաթ, որն աջակցվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության, UNICEF-ի կողմից: Այս մասին հայտում են Առողջապահության նախարարությունից։
«Այս տարվա շաբաթվա կարգախոսն է. «Փակելով բացերը. կրծքով կերակրման աջակցություն բոլորին» (Closing the gap: Breastfeeding support for all):
Կրծքով կերակրումը գեղեցիկ ընթացք է, որն ուղեկցվում է սիրով, կապվածությամբ և անհավանական օգտակարությամբ ինչպես մոր, այնպես էլ` երեխայի համար:
Կրծքով կերակրման ամեն օրը վկայում է ուժի և նվիրվածության մասին: Մայրական կաթը ոչ միայն սննդարար է, այլև նպաստում է երեխայի իմունային համակարգի ձևավորմանը և նյարդային համակարգի զարգացմանը:
Առողջապահության նախարարի հրամանով` այսուհետև կրծքով սնուցման խորհրդատուի կամ համապատասխան վերապատրաստում անցած բուժաշխատողի առկայությունը պարտադիր պահանջ է դառնալու` հիվանդանոցային պայմաններում մանկաբարձագինեկոլոգիական տեսակի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններում:
Սիրելի՛ մայրիկներ, հիշե՛ք, որ կրծքով կերակրման գործընթացը կարող է ունենալ իր մարտահրավերները, բայց Դուք միայնակ չեք»,-ասված է ԱՆ-ի գրառման մեջ: