Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը և նախարարի տեղակալ Լևոն Բալյանը Քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանի և ղեկավար կազմի ուղեկցությամբ շրջայց են կատարել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում: Նախարարը ծանոթացել է քրեակատարողական հիմնարկում ազատազրկված անձանց պահման պայմանների բարելավման աշխատանքներին, իրականացվող դասընթացներին, հանձնուքների ընդունման գործընթացին: Շրջայցի ընթացքում նախարարը հանդիպել է ցմահ ազատազրկված դատապարտյալներին, ծանոթացել նրանց խնդիրներին:
Հանդիպմանը քննարկվել է դատապարտյալների պատիժը կրելու ռեժիմի փոփոխության հնարավորությունը: Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի կողմից այցի ավարտին տրվել են հանձնարարականներ: