Կարևոր իրադարձություններ

Օտարերկրկրյա դիմորդների փաստաթղթերի ընդունելության համար կկիրառվի dev-fs.amis.am համակարգը

01 Օգոստոս, 2024 16:18
Օտարերկրկրյա դիմորդների փաստաթղթերի ընդունելության համար կկիրառվի dev-fs.amis.am համակարգը

Գործադիրը որոշում է կայացրել, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի որոշմամբ հաստատված հավելվածում: Հայաստանի Հանրապետությունում կրթության համակարգի զարգացումը համաշխարհային գործընթացներին համապատասխան դարձել է պետական քաղաքականության կարևորագույն գործունեություն:

Զարգացման ժամանակակից միտումները նոր մոտեցումներ և պահանջներ են առաջադրում կրթության որակի բարձրացման համար:

Հետևաբար, առաջարկվող փոփոխությունները՝ մասնավորապես, օտարերկրյա դիմորդների փաստաթղթերի ընդունելության Էլեկտրոնային dev-fs.amis.am համակարգի կիրառումը հնարավորություն կընձեռի ներգրավել օտարերկրյա դիմորդներին ՀՀ ուսումնական հաստատություններ, ընդլայնել աշխարհագրությունը, ավելացնել օտարերկրյա ուսանողների թվաքանակը, իսկ նույն համակարգում նախատեսվող ՀՀ ուսումնական հաստատությունների մասին համապարփակ տեղեկությունը օտարերկրացիների համար գրավիչ կդարձնեն ՀՀ ուսումնական հաստատությունները, տեսանելի կդարձնեն նրանց կողմից առաջարկվող ծառայությունները (կրթական աստիճաններ, մասնագիտություններ, ուսուցման եղանակներ և լեզուներ, ուսման վարձավճարներ և այլն): Արդյունքում, կբարձրանա Հայաստանի Հանրապետության կրթական համակարգի միջազգային գրավչությունն ու հեղինակությունը: 



 

Լրահոս

Դիտել ավելին