Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ում կգործարկվի հյուսվածքային լաբորատորիա՝ վիրուսազերծ պատվաստակալների արտադրության համար (լուսանկարներ)

30 Հուլիս, 2024 19:21
ՀՀ-ում կգործարկվի հյուսվածքային լաբորատորիա՝ վիրուսազերծ պատվաստակալների արտադրության համար (լուսանկարներ)

Նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 30-ին այցելել է ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում գտնվող «Նորատունկ» ՓԲԸ-ի տնկարան։ Այցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը։ Այս մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:

 
Ընկերության տնօրեն, հիմնադիր Հովիկ Հովհաննիսյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է տնկարանում, ծանոթացել բարձրորակ տնկանյութերի արտադրության և մշակության տեխնոլոգիային։
 
Տնկարանում իրականացվում է ժամանակակից տեխնոլոգիական կիրառմամբ տնկանյութի արտադրություն։ Նաև կատարվում են փորձարկումներ Հայաստանի Հանրապետության բնակլիմայական պայմաններում կորիզավոր, հնդավոր պտղատեսակների մեծ պահանջարկ ունեցող, մրցունակ սորտերի կիրառման հնարավորություններն ուսումնասիրելու նպատակով։ Արտադրվում է առավել արդյունավետ սորտերի բարձրորակ տնկանյութ՝ պատվաստված արտերկրից ներկրված ցածրաճ վիրուսազերծ պատվաստակալների վրա։
 
«Նորատունկ» ՓԲԸ-ի կողմից նախատեսվում է գործարկել հյուսվածքային լաբորատորիա՝ հանրապետությունում վիրուսազերծ պատվաստակալների արտադրություն կազմակերպելու նպատակով։
 

Լրահոս

Դիտել ավելին