Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Եթովպիայում ավերիչ սողանքների զոհերի ընտանիքներին։
«Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Եթովպիայի Գոֆա գոտում ավերիչ սողանքների զոհերի ընտանիքներին։ Այս դժվարին պահին Հայաստանը համերաշխ է Եթովպիայի կառավարության և ժողովրդի հետ և շուտափույթ ապաքինում է մաղթում տուժածներին»,-ասված է գերատեսչության X-ի միկրոբլոկում: