Կարևոր իրադարձություններ

ՆԳՆ Փրկարար ծառայության և ՄԱԿ ՓԳՀ-ի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել (տեսանյութ, լուսանկարներ)

24 Հուլիս, 2024 16:43
ՆԳՆ Փրկարար ծառայության և ՄԱԿ ՓԳՀ-ի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել (տեսանյութ, լուսանկարներ)

Հուլիսի 24-ին Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն ընդունել է Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի Արտակարգ իրավիճակների հարցերով ավագ պաշտոնյա, ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Գվենոլենն Լե Կուստերին։

Կամո Ցուցուլյանը շնորհակալություն հայտնելով արդյունավետ գործընկերության համար՝ վստահություն է հայտնել, որ համագործակցության ընդլայնումը կնպաստի արտակարգ իրավիճակներում Փրկարար ծառայության կարողությունների կատարելագործմանը։

Նա կարևորել է արտակարգ իրավիճակներում բնակչության պատրաստվածության ու պաշտպանության, արագ արձագանքման բարելավմանն ուղղված ջանքերը՝ մատնանշելով հատկապես Փրկարար ծառայության ներգրավվածությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցման գործընթացին։

Կամո Ցուցուլյանն ընդգծել է բնական աղետների ժամանակ ցանկացած առաջնային միջոցի կիրառման կարևորությունը՝ անդրադառնալով Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքներում ՄԱԿ-ի INSARAG չափորոշիչներին համապատասխան հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմերի ներգրավվածությանը։

Գվենոլենն Լե Կուստերը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նշել է, որ Հուշագրի ստորագրումը համագործակցության շրջանակի ընդլայնմանն ուղղված քայլ է, ինչը կնպաստի արտակարգ իրավիճակների արձագանքման, կանչերի ընդունման հնարավորությունների կատարելագործմանն ու կարողությունների զարգացմանը։

Հանդիպման ավարտին Կամո Ցուցուլյանը և Գվենոլենն Լե Կուստերը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։

 

Լրահոս

Դիտել ավելին